Հայաստանի ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին. ընտրատեղամասերը փակվեցին, սկսվեց ձայների հաշվարկը

20:00 • 17.04.16

Երեկոյան ժամը 20-ի դրությամբ Հայաստանի 8 մարզերի ընտրատեղամասերում փակվեցին ընտրական տեղամասերը, և սկսվեց ձայների հաշվարկը:

Նկատենք, որ ողջ օրվա ընթացքում նշված 33 համայնքներում ընտրողների բարձր ակտիվություն նկատվում էր հատկապես Հրազդանում, Թալինում և Սպիտակում:

Ինչպես Tert.am-ին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը` ժամը 17-ի դրությամբ Հրազդանում քվեարկել էր 22 365 քաղաքացի կամ քվեարկելու  իրավունք ունեցող 44 320 անձ:

Այսինքն` նույն ժամի դրությամբ` Հրազդանի ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 50.46 տոկոսը:

Սպիտակում նույն ժամի դրությամբ մասնակցել է 13378 քաղաքացիներից 6842-ը կամ 51.53 տոկոսը:

Իսկ Թալինում՝ 5296  քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից 2528-ը, կամ՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 47.73 տոկոսը: 

Հայաստանի ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին. ընտրատեղամասերը փակվեցին, սկսվեց ձայների հաշվարկը