Իրանը Եվրոպա կմատակարարի օրական 700 հազար բարել նավթ

15:06 • 17.04.16

Իրանը ստորագրել է օրական եվրոպական շուկա 700 հազար բարել նավթի մատակարարման պայմանագիր: Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի հարցերով նախարար Բիջան Նամդար Զանգանեն, հաղորդում է РИА Новости-ն:
 

Զանգանեն, ում կարծիքը մեջբերում է IRNA գործակալությունը, հայտարարել է, որ ԵՄ երկրները Իրանը դիտարկում են որպես վստահելի գործընկեր էներգամատակարարման ոլորտում և նշել է, որ պետք է մշտապես բանակցություններ անցկացվեն Իրանի և ԵՄ-ի միջև երկրից եվրոպական շուկա նավթի և գազի մատակարարումները բարելավելու համար: Բացի այդ Զանգանեն հավելել է, որ եվրոպական ընկերությունները պետք է սկսեն ներդրումներ անել երկրի նավթի, գազի և նավթաքիմիական ոլորտում:
 

Ավելի վաղ Զանգանեն ասել էր, որ Իրանն արտահանում է օրական 1,7-ից մինչև 1,75 միլիոն բարել նավթ: Դրանից ելնելով՝ Եվրոպա է մատակարարվում օրական ավելի քան 500 հազար բարել նավթ:

 

Իրանը Եվրոպա կմատակարարի օրական 700 հազար բարել նավթ