Ճապոնական քաղաքի փողոցները երկրաշարժից հետո պատվել են փրփուրով (տեսանյութ)

11:36 • 17.04.16

Ճապոնիայում երկրի հարավ-արևմուտքում Ֆուկուոկա քաղաքի փողոցները երկրաշարժից հետո պատվել են սպիտակ հաստ փրփուրով, հայտնում է korrespondent.net-ը:
 

Սոցիալական ցանցերի օգտատերերը ենթադրում են, որ նյութը հայտնվել է անհայտ պարունակությամբ ստորգետնյա խողովակաշարի պայթելու հետևանքով:
 

Փրփուրն առաջացել է շաբաթ օրը՝ ապրիլի 16-ի առավոտյան, Կումամոտո քաղաքից մեկ կիլոմետր հեռավորության վրա գրանցված 7,3 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներից մի քանի ժամ անց:
 

Ֆուկուոկան գտնվում է երկրաշարժերի շարքի էպիկենտրոնից 90 կիլոմետր հեռավորության վրա: Հիշեցնենք, վերջին տվյալներով, աղետի հետևանքով մահացել է 41 մարդ, վիրավորվել ավելի քան 2000:

 

Ճապոնական քաղաքի փողոցները երկրաշարժից հետո պատվել են փրփուրով (տեսանյութ)