Պետերբուրգցին սիրելիի ձեռքը խնդրելու է գնացել ծաղկեփնջով ու կացնով

14:33 • 17.04.16

Սանկտ Պետերբուրգ քաղաքում իրավապահները ձերբակալել են Պավել անունով մի տղամարդու, ով իր սիրելի կնոջ ձեռքը խնդրելու է գնացել ծաղկեփնջով ու կացնով:
 

Ինչպես նշում է lenta.ru-ն, ապրիլի 15-ի ցերեկը տղամարդը եկել է հագուստի խանութ՝ հույս ունենալով այնտեղ տեսնել իր սիրելիին, ում հետ վերջին անգամ հանդիպել էր 10 տարի առաջ:
 

«Սակայն խանութում այդ աղջկա փոխարեն ուրիշ կին է եղել, ինչն անչափ զայրացրել է Պավելին: Նա սկսել է ձեռքում պահած կացինն այս ու այն կողմ թափահարել՝ պահանջելով անծանոթուհուց զանգահարել իր սիրելիին: Վեջինիի հեռախոսահամարը կարգազանցն անգիր գիտեր»,- պատմել են ոստիկանությունում:
 

Աղջիկը, ում պատճառով տեղի է ունեցել այս ամենը, պատմել է իրավապահներին, որ Պավելի հետ
կյանքում ընդամենը մեկ անգամ է հանդիպել՝ այն էլ 10 տարի առաջ: Այն ժամանակ նրանք փոխանակվել են հեռախոսահամրներով:
 

Սիրհարված տղամարդն այս ողջ ընթացքում նրան հաղորդագրություններ է գրել, իսկ վերջերս էլ սեր է խոստովանել՝ սպառնալով, որ մերժում ստանալու դեպքում կսպանի աղջկան ու ինքնասպան կլինի:


 

Պետերբուրգցին սիրելիի ձեռքը խնդրելու է գնացել ծաղկեփնջով ու կացնով