Աշխարհի ամենաուժեղ երկրաշարժերը 2004թ-ից հետո (լուսանկարներ)
Այս շաբաթ օրը Էկվադորում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով 233 մարդ զոհվել է: Երկրի փոխնախագահը այն անվանել է վերջին տասնամյակում Էկվադորում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժը, գրում է businessinsider.com-ը և հավելում, որ այս հինգշաբթի և ուրբաթ էլ երկու երկրաշարժ ցնցել էր Ճապոնիան:
Պարբերականը, հղում անելով Associated Press լրատվական գործակալությանը ներկայացնում է 2004թ-ից առ այսօր տեղի ունեցած աշխարհի ամենաուժեղ 7 երկրաշարժերը:
Դեկտեմբերի 26, 2004թ. 9.1 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում, որը հնդկական օվկիանոսում ցունամի է առաջացրել՝ դառնալով 230000 մարդու մահվան պատճառ:




Մարտի 11, 2011թ. 9 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում՝ առաջացնելով ցունամի և դառնալով 18000 մարդու մահվան պատճառ:

Ապրիլի 11, 2012թ. 8.6 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Սումատրա կղզում, որը ցունամիի վտանգ է առաջացրել ավելի քան երկու տասնյակ երկրներում:

Սեպտեմբերի 16, 2015թ. 8.3 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիիում՝ խլելով 14 մարդու կյանք։











