Կոտայքում ավտոմեքենան բախվել բետոնե սյանը. վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ). Shamshyan.com
Երեկ` ապրիլի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 41-ամյա Կարապետ Սամվելի Աբգարյանը Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ավտոճանապարհին իր վարած Mitsubishi մակնիշի 26 UU 942 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլորվելով հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է կայքը , վարորդը տեղում մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










