Բրյուսելի օդանավակայանի աշխատանքն ամբողջությամբ կվերականգնվի հունիսից
Բրյուսելի օդանավակայանը, որը տուժել էր ահաբեկչություններից, լիարժեք աշխատանքը կվերականգնի 2016 թվականի հունիսից. ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին հայտարարել է օդանավակայանի տնօրեն Առնո Ֆեյստը։
«Մենք դարձյալ հնարավորությունների 100 տոկոսով կսկսենք աշխատել հունիսից»,-ասել է նա։
Նա նաև նշել է, որ խոսքը «բազային ծառայությունների» մասին է, քանի որ վերանորոգման աշխատանքների մի մասը շարունակվելու է նաև ամռանը։
Մարտի 22-ին Բրյուսելում պայթյուններ էին որոտացել՝ այդ թվում օդանավակայանում։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ մայրաքաղաքում պայթյուններից զոհվել է 33 մարդ, ևս 316-ը վիրավորվել էին։ Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։










