Հիլարի Քլինթոնի ավտոշարասյան վրա 1 դոլարանոց թղթադրամներ են նետել (տեսանյութ)
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսի կողմնակիցները Լոս Անջելեսի արվարձանում նախկին պետքարտուղար, Սանդերսի մրցակից Հիլարի Քլինթոնի ավտոշարասյան վրա 1 դոլարանոց թղթադրամներ են նետել, հայտնում է CNN-ը։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Քլինթոնը դերասան Ջորջ Քլունիի և նրա կնոջ հետ ուղևորվելիս է եղել միջոցներ հավաքելու ակցիային։
Կազմակերպիչների համաձայն՝ այդկերպ նրանք բողոքել են ընտրարշավների ֆինանսավորման մասին օրենքների դեմ, որոնք թույլ են տալիս քաղաքական գործիչներին խոշոր գումարներ ստանալ իրենց ընտրարշավների համար։
Ակցիայի շատ մասնակիցներ նաև պաստառներ են կրել, որոնց վրա «27 դոլար» է գրված եղել. դա հենց Սանդերսի հիմնադրամի միջին հանգանակության գինն է։
Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ։










