Անօդաչու թռչող սարքը բախվել է Ժնևից Լոնդոնի Հիթրոու օդանավակայան մեկնող ինքնաթիռի

00:10 • 18.04.16

Ժնևից Լոնդոնի Հիթրոու օդանավակայան մեկնող ինքնաթիռին է բախվել անօդաչու թռչող սարք, գրում է cnn.com-ը և հավելում, որ օդանավում եղել է 132 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: 

Ինքնաթիռի անվտանգ վայրէջքից հետո իրավասու մարմինները հայտարարել են, որ իրենց կարծիքով օդանավին հարվածել է անօդաչու թռչող սարք: 

Անհայտ է, թե ում է պատկանել է ԱԹՍ-ը: Տուժածներ և ձերբակալվածներ չկան: Ինքնաթիռը պատկանել է «Բրիտանական ավիաուղիներ» ընկերությանը:

Անօդաչու թռչող սարքը բախվել է Ժնևից Լոնդոնի Հիթրոու օդանավակայան մեկնող ինքնաթիռի