Էկվադորում երկրաշարժից հետո 100 կալանավոր է փախել բանտից

10:01 • 18.04.16

Էկվադորում տեղի ունեցած հզոր երկրաշարժը քանդել է Պորտովյեխո քաղաքի բանտի ենթակառուցվածքը, ինչի հետևանքով մոտ 100 կալանավոր կարողացել է փախչել բանտից, գրում է РИА Новости-ն:

 

«El Rodeo բանտից փախուստի դիմած մոտ 30 կալանավորներ արդեն բռնվել են, ոմանք վերադարձել են ինքնակամ»,- հայտնել է երկրի արդարադատության նախարար Լեդի Սունյիգան:
 

Նա նաև հաղորդել է, որ էկվադորյան բանտերի կալանավորների թվում մահացածներ կամ տուժածներ չկան:
 

Հիշեցնենք, որ 7.8 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներն Էկվադորում գրանցվել են շաբաթ երեկոյան: Վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով մահացել է 272 մարդ։
 

Էկվադորում երկրաշարժից հետո 100 կալանավոր է փախել բանտից