Եթովպիայում ավելի քան 200 մարդ է մահացել գրոհայինների հարձակման հետևանքով. առևանգվել է 108 երեխա
Եթովպիայի արևմտյան մասում Հարավային Սուդանից գրոհայինների զինված հարձակման հետևանքով 208 մարդ է մահացել, 75-ը` տուժել, գրում է Газета-ն։
Հարձակվողներն առևանգել են 108 երեխայի։
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Գամբելա շրջանում, որտեղ գտնվում է Հարավային Սուդանից ավելի քան 284.000 փախստական։
Այժմ եթովպական զինված ուժերը որոնում են հարձակումն իրականացրած գրոհայիններին։










