Իրաքցի քրդերը սպանել են ԻՊ-ի հրամանատարներից մեկին

21:28 • 18.04.16

Իրաքի քրդական ուժերը` ԱՄՆ հատուկ ծառայությունների աջակցությամբ, սպանել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հրամանատարներից մեկին:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն` Իրաքյան Քուրդիստանի անվտանգության խորհրդի թվիրթերյան էջում հաղորդվում է, որ Սալման Շաբիբ ալ-Ջեբրուին, ով հայտնի է Աբու Սաիֆ անունով, սպանվել է Մոսուլից  հարավ ընկած քաղաքում իրականացված գործողությունների ժամանակ:

Սաիֆի հետ մահացել են նրա երկու ենթակաները:  Արշավն իրականացվել է ուղղաթիռների օգնությամբ: 

 

 

 

Իրաքցի քրդերը սպանել են ԻՊ-ի հրամանատարներից մեկին