Իրաքը Ռուսաստանից ստացել է երեք «Սուխոյ-25» ռազմական օդանավ

19:46 • 18.04.16

Իրաքը Ռուսաստանից ստացել է երեք «Սուխոյ-25» ռազմական օդանավ, ինչպես նաև այլ զինվորական տեխնիկա, գրում է iraqinews.com-ը: 

Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ Իրաքի պաշտպանության նախարարությունը ռուսական արտադրության ռազմական օդանավերը ստացել է Ռուսաստանի հետ ստորագրված համաձայնագրի հիման վրա: 

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝  պաշտպանական գերատեսչությունը ստացել է նաև մի քանի տոննա ռազմամթերք:

Իրաքը Ռուսաստանից ստացել է երեք «Սուխոյ-25» ռազմական օդանավ