Ժնևում սկսվել է Սիրիայի հարցով բանակցությունների երկրորդ շաբաթը

13:50 • 18.04.16

Ժնևում միջսիրիական բանակցությունների երկրորդ շաբաթը սկսվել է Բաշար Ջաաֆարիի գլխավորությամբ սիրիական կառավարության պատվիրակության հետ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրայի հանդիպմամբ, հաղորդում է РИА Новости-ն:

 

Սպասվում է, որ երկուշաբթի օրը դե Միստուրան նաև բանակցություններ կանցկացնի Սիրիայի ընդդիմության՝ բանակցությունների հարցերով բարձրագույն հանձնաժողովի պատվիրակության հետ։ Դրանից հետո նախատեսված է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի մամուլի ասուլիսը:

 

Ավելի վաղ սիրիական պատվիրակությունների ներկայացուցիչները կարծիք էին հայտնել, որ Ժնևում միջսիրիական քննարկումների ներկայիս փուլը կարող է ավարտվել ապրիլի 27-ին նախանշված ժամկետից շատ ավելի շուտ։

 

Ժնևում սկսվել է Սիրիայի հարցով բանակցությունների երկրորդ շաբաթը