Լոնդոն-Հոնկոնգ չվերթն իրականացնող օդանավում 4-ամսական երեխա է մահացել
Cathay Pacific ավիաընկերության Boeing-777 ինքնաթիռը, որը Լոնդոնից Հոնկոնգ է ուղևորվելիս եղել, կիրակի առավոտյան չնախատեսված վայրէջք է կատարել Ալմաթիի օդանավակայանում, քանի որ օդանավում գտնվող 4-ամսական երեխային բժշկական օգնություն է հարկավոր եղել, գրում է РИА Новости-ն:
Աղբյուրը հայտնում է, որ օդանավակայանի բուժաշխատողներն արձանագրել են երեխայի մահը, որը վրա է հասել, հավանաբար, սրտային սուր անբավարարության հետևանքով:
Ծնողները որոշել են երեխայի մարմինը տանել իրենց հետ, որից հետո ինքնաթիռը մեկնել է նշանակման կետ։










