Մարգարեթ Թետչերի դուստրը դեմ է նրա հուշարձանի կանգնեցմանը

10:10 • 18.04.16

Թեև «Երկաթե լեդիի» հուշարձանը պատրաստվել է դեռևս նախորդ տարի, սակայն կանգնեցնել այն առանց նրա հարազատների համաձայնության չի կարելի, գրում է buro247.ru-ն:

 

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի դուստրը՝ Քերոլ Թետչերը, դեմ է արտահայտվել, որ բրիտանական խորհրդարանի շենքի դիմաց հայտնվի իր մոր հուշարձանը։ «Երկաթե լեդիի» հարազատներին դուր չի եկել, որ քանդակը պատրաստվել է բրոնզից, այլ ոչ թե երկաթից:
 

Բացի այդ, Թետչերը հայտարարել է, որ հեղինակին բոլորովին չի հաջողվել պատկերել նաև վարչապետի սիրելի պայուսակը։

 

Հայտնի է, որ Մարգարեթ Թետչերը Launer ապրանքանիշի մեծ երկրպագու է եղել և հազվադեպ է դավաճանել իր ընտրությանը:
 

Հաղորդվում է նաև, որ հեղինակի անունը չի կարելի հրապարակել այնքան ժամանակ, քանի դեռ հուշարձանը չի տեղադրվել։

 

Дочь Маргарет Тэтчер выступила против установки памятника своей матери (фото 1)

Մարգարեթ Թետչերի դուստրը դեմ է նրա հուշարձանի կանգնեցմանը