Իտալացի ոստիկանները հագնվել են պիցցայի առաքիչների պես՝ մաֆիայի պարագլխին բռնելու համար

15:15 • 18.04.16

Իտալական Օրտա դի Ատելա քաղաքում ոստիկանները ձերբակալել են երկրի հարավում գործող «Կամորրա» հանցախմբի պարագլխին, ով 2013թ. ի վեր փախուստի մեջ էր գտնվում։

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, հետաքրքրական է այն փաստը, որ մաֆիայի պարագլխի գտնվելու վայրը պարզած իրավապահները նրա տուն են մտել պիցցայի առաքիչների անվան տակ։

 

Երեսունհինգամյա Ռոբերտո Մանգանյելոն ֆուտբոլ նայելիս է եղել, երբ «առաքիչները» թակել են դուռը։ Հանցագործը բացել է դուռը, ինչից հետո ոստիկանները ձերբակալել են նրան։ Նշվում է, որ այդ ընթացքում Մանգանյելոն որևէ դիմադրություն ցույց չի տվել։

 

Աղբյուրը հավելում է, որ Մանգանյելոն համարվում է Իտալիայի 100 ամենավտանգավոր հանցագործներից մեկը, ով զբաղվել է թմրանյութերի բիզնեսով, ինչպես նաև կասկածվում է մրցակից հանցախմբերից մեկի անդամների սպանության համար։

 

Իտալացի ոստիկանները հագնվել են պիցցայի առաքիչների պես՝ մաֆիայի պարագլխին բռնելու համար