Ոստիկանությունը հրապարակել է Ռ. Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու մեջ կասկածվող անձի լուսանկարը

22:21 • 18.04.16

Ապրիլի 18-ին, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ մայրաքաղաքի Մանանդյան փողոցում գտնվող իր բնակարանում հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 1984 թվականին ծնված Հովհաննես Մուրադյանին:

 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

 

Նա կասկածվում է ապրիլի 15-ին ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի առանձնատան պահակակետի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ:

 

Հովհաննես Մուրադյանը խոստովանել է արարքը: Հանգամանքները պարզվում են:

 

Ոստիկանությունը հրապարակել է Ռ. Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու մեջ կասկածվող անձի լուսանկարը