Միջերկրական ծովում մոտ 400 ներգաղթյալ է խեղդվել. BBC
Միջերկրական ծովում ավելի քան 400 մարդ է խեղդվել` փորձելով հասնել Եվրոպայի ափեր, հայտնում է BBC-ն։
Հաղորդվում է, որ մահացածների մեծամասնությունը եղել են Սոմալիի քաղաքացիներ: Պատահածի մանրամասները պարզաբանվում են:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսպանիայում արտակարգ իրավիճակների ծառայությունը փրկել է 54 անօրինական ներգաղթյալների, որոնք փորձել են Եվրոպայի ափեր հասնել նավակով:










