Սիրիական ընդդիմությունը սպառնում է դուրս գալ բանակցային գործընթացից
Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները դուրս կգան բանակցային գործընթացից, եթե երկրում քաղաքական առումով առաջընթաց չգրանցվի, մասնավորապես՝ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի` իշխանությունից հեռանալու հարցում։ Այս մասին նրանք հայտարարել են Ժնևում բանակցությունների ժամանակ, փոխանցում է Корреспондент-ը:
«Մենք կարող ենք դադարեցնել մեր մասնակցությունը բանակցություններին, եթե ամեն ինչ այդպես էլ շարունակվի և ոչ մի հեռանկար չլինի ցանկացած քաղաքական որոշման համար»,- հայտարարել է սիրիական ընդդիմությունը ներկայացնող Աբդուլհաքիմ Բաշարը:
Եվս մեկ բանակցող՝ Ասադ Զուբեն հայտարարել է, որ բանակցություններին մասնակցությունը կդադարեցնի, եթե կառավարական զորքերի կողմից հարձակումները շարունակվեն։
Ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ Մոհամեդ Ալուշտեն Twitter-ի իր միկրոբլոգում կոչ է արել վերսկսել հարձակումները Սիրիայի կառավարական զորքի վրա, թեև խմբավորման վրա, որն ինքը ներկայացնում է, տարածվում են հրադադարի պայմանները:










