Հրդեհ Էրեբունի օդանավակայանի տարածքում

09:29 • 19.04.16

Ապրիլի 19-ին` ժամը 01.20-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Էրեբունի օդանավակայանի մարտկոցների լիցքավորման պահեստում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
 

Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է օդանավակայանի տարածքում՝ ավտոմեքենաների մարտկոցների լիցքավորման կայանում (մոտ 3000 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.33-ին, մարվել՝  01.57-ին:

Ամբողջությամբ այրվել է 4 մարտկոց (8 քմ տարածքում):
 

Հրդեհ Էրեբունի օդանավակայանի տարածքում