Բելգիացի պաշտոնյաները Եվրոպայում ԻՊ-ի նոր զինյալների ի հայտ գալու նշաններ են տեսնում
Բելգիացի պաշտոնյաները Եվրոպայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր զինյալների ի հայտ գալու նշաններ են տեսնում։
Մասնավորապես՝ նրանք հայտարարել են, որ տեսնում են բոլոր նշաններն այն բանի, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունից ոգեշնչված՝ ավելի մեծ թվով զինյալներ են մեկնում Եվրոպա՝ մասնավորապես Բելգիա, հայտնում է Reuters-ը։
Բելգիայում մարտին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո դեռ պահպանվում է ահաբեկչության սպառնալիքի երրորդ աստիճանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՊ-ը կարող է ահաբեկչություններ նախապատրաստել Եվրոպայի լողափերում։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաքում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել։ Պայթյուններ էին որոտացել օդանավակայանում ու մետրոյում։ Ահաբեկչություններից զոհվել էր ավելի քան 30, վիրավորվել՝ ավելի քան 340 մարդ։










