Չինաստանում մահապատժի կենթարկեն $460 000 և ավելի գումար յուրացրած կամ կաշառք ստացած պետպաշտոնյաներին

00:08 • 19.04.16

Չինաստանում որոշել են կոռումպացված պաշտոնյաների նկատմամբ մահապատժի կիրառման կարգը:

Ինչպես գրում է politonline.ru-ն` երկրի Գերագույն ազգային դատարանի և Գերագույն ազգային դատախազության որոշմամբ` պատժի գերագույն միջոցը կկիրառվի այն անձանց հանդեպ, ովքեր 460 000 դոլարից ավել գումար են յուրացրել կամ կաշառք  ստացել:

Դրամաշորթության դեմ լայնածավալ պայքարը Չինաստանում սկսվել է 4 տարի առաջ` նախագահ Սի Ցզինպինի իշխանության գալով: Այն ժամանակվանից ի վեր կուսակցական կարգապահության խախտման  և դրամաշորթության համար հազարավոր պաշտոնյաներ լուրջ պատիժներ են կրել:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` միայն 2016-ի հունվարին դատարանի առաջ են կանգնել 5459 պետաշխատողներ:

Մահապատիժը Չինաստանում կիրառվում է ավելի հաճախ, քան որևէ այլ երկրում: Ոչ պաշտոնական տվյալներով` այստեղ մինչև 5000 մահապատիժ է իրականացվում ամեն տարի:

 

 

Չինաստանում մահապատժի կենթարկեն $460 000 և ավելի գումար յուրացրած կամ կաշառք ստացած պետպաշտոնյաներին