Սպանվել է ԻՊ կենտրոնական դեմքերից մեկը
Իրաքի Նինվե նահանգում միջազգային կոալիցիոն օդուժի ավիահարվածների հետևանքով սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կենտրոնական դեմքերից մեկը. ոչնչացվել է վերջինիս թաքստոցը, գրում է en.abna24.com-ը:
Սպանվածը, ով հայտնի է Բարզան ալ-Հուսամ անվամբ, ԻՊ-ի կողմից նշանակվել էր Համադանիա շրջանի կառավարիչ. նա եղել է ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բակր ալ Բաղդադիի մերձավոր շրջապատից:










