Էկվադորում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 413-ի

08:34 • 19.04.16

Էկվադորում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 413-ի, հայտնում են երկրի իշխանությունները։


Ավելի վաղ հաղորդվել է 366 զոհի մասին, փոխանցում է РИА Новости-ն:

 

Հարավամերիկյան երկրի անվտանգության նախարարության տեղեկություններով՝ զոհերի նոր թիվը ստացվել է՝ հիմնվելով պաշտոնական տեղեկության վրա:


Առավել տուժած քաղաքների թվում է Պեդերնալեսը, որտեղ փլուզվել է շինությունների մինչև 80%-ը։ Հաղորդվում է, որ փլուզվել են բազմահարկ հյուրանոցներ, ռեստորաններ, բնակելի տներ, որոնցում եղել են բնակիչներ: Քանդվել է նաև Պորտովյեխո քաղաքի կենտրոնը:

 

7.8 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներն Էկվադորում գրանցվել են շաբաթ երեկոյան:

 

Էկվադորում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 413-ի