Էկվադորի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 480-ի

22:45 • 19.04.16

Էկվադորում շաբաթ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 480-ի, վիրավոր են ավելի քան  2500 մարդ: Այս մասին հաղորդում է CNN-ը` մեջբերելով Էկվադորի պետական լրատվական գործակալության հրապարակած վերջին տվյալները:

Ինչպես տեղեկացրել է երկրի ներքին գործերի նախարարը` փրկարարական աշխատանքները` տեղի և Լատինական Ամերիկայից եկած օգնական ուժերի կատարմամբ, շարունակվում են հարավամերիկյան երկրում, հատկապես ափամերձ շրջաններում:

Իշխանությունների առաջնահերթ խնդիրը ողջ մնացածներին հայտնաբերելն է, սակայն զգուշացում է տրվել, որ զոհերի թիվը կարող է աճել:

Հիշեցնենք, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է  7.8 մագնիտուտ, որը 1987-ից ի վեր ամենահզորն է Էկվադորում:

 

Էկվադորի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 480-ի