Հունաստանում փախստականների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել
Մակեդոնիայի հետ սահմանին գտնվող հունական ճամբարի փախստականների և ոստիկանության միջև բախումներ են գրանցվել, հայտնում է Корреспондент-ը:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ճամբարի բնակիչներից մեկին հարվածել է ոստիկանական մեքենան։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց:
Փախստականները շարունակում են վրանային ճամբարներ տեղադրել հունա-մակեդոնական սահմանին` հույս ունենալով, որ Մակեդոնիան կրկին կբացի իր սահմանները, և այդ կերպ իրենք կկարողանան հասնել Կենտրոնական Եվրոպա։










