ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ պայքարի համար Իրաք կուղարկի ավելի քան 200 զինվորական. լրատվամիջոցներ

12:15 • 19.04.16

ԱՄՆ-ի իշխանություններն «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարի համար նախատեսում են Իրաք ուղարկել ավելի քան 200 զինվորական և Apache 8 ուղղաթիռ։


Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը՝ արևմտյան լրատվամիջոցներին հղումով, այդ մասին հայտնել են ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները։

 

Ամերիկյան զորակազմը մեծացնելու որոշումը կայացվել է իրաքցի զինվորականներին աջակցելու համար՝ Մոսուլ քաղաքն ահաբեկիչներից ազատագրելու նպատակով։

 

Նախօրեին Բաղդադում ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել էր, որ ամերիկացի հրահանգիչների ժամանումն իրաքյան գումարտակներ նրանց կմոտեցնի առաջնագծին և կմեծացնի սպառնալիքը նրանց համար, սակայն, միևնույն ժամանակ, ընդգծել էր, որ այդ ռիսկերի նվազեցման համար կամրապնդվեն անվտանգության ուժերը։

ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ պայքարի համար Իրաք կուղարկի ավելի քան 200 զինվորական. լրատվամիջոցներ