ԻՊ-ն ահաբեկչություններ է ծրագրում Եվրոպայի լողափերում. Bild

14:03 • 19.04.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ահաբեկչություններ է պատրաստում Եվրոպայի լողափերում։ Ինչպես գրում է գերմանական Bild պարբերականը, համապատասխան տեղեկատվությունը Գերմանիայի հատուկ ծառայությունները ստացել են Աֆրիկայից՝ իտալացի գործընկերների միջոցով։

 

Իտալիայի հատուկ ծառայությունների տվյալներով, գրում է թերթը, ահաբեկիչները պատրաստվում են ներկայանալ որպես հուշանվերներ և խմիչք վաճառողներ։ Իրականում խմբավորման անդամները զինված կլինեն և պատրաստվում են պայթեցնել ծովափերը: Որպես հնարավոր ահաբեկչությունների կոնկրետ վայրեր են նշվում Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի հարավի լողափերը։

 

«Ծայրահեղականները, որոնք նշված են փաստաթղթում, ենթադրաբար ծագումով Սենեգալից են և իրենց մասին հայտարարում են որպես Նիգերիայից «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության մասնակիցներ: Մեկ տարի առաջ կազմակերպությունը միացել է ԻՊ-ին»,- գրում է թերթը։

 

ԻՊ-ն ահաբեկչություններ է ծրագրում Եվրոպայի լողափերում. Bild