Իսլանդիայի նախագահը որոշել է վերընտրվել 6-րդ անգամ

09:13 • 19.04.16

Իսլանդիայի նախագահ Օուլավյուր Ռագնար Գրիմսոնը որոշել է վերընտրվել 6-րդ անգամ, հաղորդում է РИА Новости-ն։

 

«Ես ձեզ հրավիրել եմ այստեղ, որպեսզի հայտարարեմ, որ երկար մտորումներից հետո եկել եմ այն եզրակացության, որ կդնեմ իմ թեկնածությունը»,- հայտարարել է նա լրագրողներին։

 

Հունվարի սկզբին Գրիմսոնը, ով երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1996 թվականից, հայտարարել է, որ չի դնի իր թեկնածությունը վեցերորդ նախագահական ժամկետի համար՝ 2016 թվականի հունիսին իր լիազորությունների ավարտից հետո: Ընդ որում՝ նմանատիպ հայտարարություն նա արդեն արել է 2012 թվականին իր չորրորդ ժամկետի լրանալուց առաջ, բայց ստացել է ընտրողների մեծ մասի աջակցությունը և մնացել իր պաշտոնում։

 

Իսլանդիայի նախագահը որոշել է վերընտրվել 6-րդ անգամ