Վերջին 5 օրում Ճապոնիայում գրանցվել է տարբեր ուժգնությամբ 600-ից ավելի երկրաշարժ

10:35 • 19.04.16

Ճապոնական Կյուսյու կղզում ապրիլի 14-ի երեկոյից մինչև ապրիլի 19-ի առավոտ գրանցվել է տարբեր ուժգնությամբ 600-ից ավելի երկրաշարժ:


Ինչպես հայտնում է ria.ru-ն, ստորգետնյա ցնցումները մինչև հիմա շարունակվում են, և տեղի իշխանությունները կոչ են անում բնակիչներին շատ զգույշ լինել: Հիմնականում ուժեղ ցնցումները գրանցվել են Կումամոտո և Օիտա պրեֆեկտուրաներում:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ 5 օր առաջ Կյուսյու կղզու կենտրոնական հատվածում տեղի է ունեցել 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով գրանցվել է 44 զոհ, տեղի են ունեցել զանգվածային փլուզումներ ու սողանքներ: Իսկ տարհանվածների թիվը գերազանցել է հազարը:


 

 

Վերջին 5 օրում Ճապոնիայում գրանցվել է տարբեր ուժգնությամբ 600-ից ավելի երկրաշարժ