Բաղդադում անհայտ զինված անձինք գործարարի են սպանել և հափշտակել 120000 դոլար

01:28 • 19.04.16

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի արևմուտքում անհայտ զինված անձինք կրակ են բացել էլեկտրոնիկայի ընկերություն ունեցող գործարարի մեքենայի վրա, սպանել նրան  և գողացել 120000 դոլար, գրում է iraqinews.com-ը: 

Սպանություն կատարելուց և գումարը վերցնելուց հետո զինված անձինք փախել են անհայտ ուղղությամբ:

Դեպքի վայր շտապ  մեկնել են անվտանգության ուժեր և տեղափոխել սպանվածի դիակը: Ընթանում է հետաքննություն:

Բաղդադում անհայտ զինված անձինք գործարարի են սպանել և հափշտակել 120000 դոլար