ՃՏՊ Ուշիի ոլորաններում. ՌԴ քաղաքացի է մահացել (լուսանկարներ)

21:03 • 19.04.16

Ապրիլի 19-ին, ժամը 18.04-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ, ՄՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

 

Shamshyan.com կայքը հայտնում է, որ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս է եկել ռուսական համարանիշներով КамАЗ մակնիշի ավտոմեքենա։  ՌԴ քաղաքացի, 59-ամյա Կազբեկ Կուդզաևը տեղում մահացել է իսկ մեկ հոգի` ՌԴ քաղաքացի, 37-ամյա Էդուարդ Կուստաևը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:

 

 

ՃՏՊ Ուշիի ոլորաններում. ՌԴ քաղաքացի է մահացել (լուսանկարներ)