Ռուսաստանցիները սկսել են սննդի վրա ծախսել իրենց եկամտի կեսից ավելին. «Коммерсантъ»
Ռուսաստանցիներն աղքատության մակարդակի աճի ֆոնին սկսել են սննդի վրա ծախսել եկամտի 50 տոկոսից ավելին՝ հրաժարվելով առաջին անհրաժեշտության իրերից։ Այդ մասին գրում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահին կից РАНХиГС-ի Սոցիալական վերլուծության և կանխատեսման ինստիտուտի հետազոտությունը:
2016 թվականի փետրվարին սնունդը, այդ թվում՝ ալկոհոլը և ծխախոտը, ութ տարվա մեջ առաջին անգամ զբաղեցրել է Ռուսաստանի մանրածախ առևտրի շրջանառության մեծ մասը՝ 50,1 տոկոսը։
Վերջին անգամ նման բան դիտվել է 2008-2009 թվականների ճգնաժամի ժամանակ: Իրավիճակի բարելավման հեռանկարներ մոտ ապագայում փորձագետները չեն տեսնում:
Ինստիտուտում հաշվել են, որ փետրվարին ռուսաստանցիների իրական եկամուտներն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 6,9 տոկոսով, իսկ իրական աշխատավարձը՝ 2,6 տոկոսով:










