Սիրիայում հրադադարի գործընթացին միացած բնակավայրերի թիվը հասել է 64-ի
Սիրիայում հրադադարի գործընթացին միացած բնակավայրերի թիվը հասել է 64-ի։ Այս մասին ասված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության կայքում տեղադրված Սիրիայի տարածքում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի տեղեկագրում, հայտնում է korrespondent.net-ը։
Ավելի վաղ հաղորդվել է հրադադարի գործընթացին միացած 62 բնակավայրի մասին։
ՌԴ պաշտպանության նախարարությունում նշել են, որ շարունակվել են մարտական գործողությունները դադարեցնելու ռեժիմին միանալու շուրջ բանակցությունները Դամասկոսի շրջանում գործող զինված ընդդիմության ջոկատի հրամանատարի հետ։
«Մարտական գործողությունների դադարեցման պայմաններն ընդունելու և կատարելու հանձնառության մասին հայտարարած զինված խմբավորումների թիվը 50 է»,- ասված է հաղորդագրությունում։
Սիրիայում փետրվարի 27-ից գործում է կրակի դադարեցման համաձայնագիրը, որի նախաձեռնողներն են Ռուսաստանը և ԱՄՆ-ն։










