Թրամփը սխալվել է միջոցառման ժամանակ՝ 2001-ի ահաբեկչությունների ամսաթիվ նշելով սեպտեմբերի 7-ը (տեսանյութ)
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը սխալվել է Բուֆալոյում տեղի ունեցած միջոցառմանը՝ խոսելով 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին, որը հաճախ կարճ ասում են 9/11, գրում է Huffington Post-ը։
Նա պատմել է, որ եղել է Համաշխարհային առևտրի կենտրոնի մոտ և տեսել, թե ինչպես են աշխատում «մեծագույն մարդիկ, որոնց աշխատանքին նա հետևել է», ինչպես նաև՝ ոստիկանները և հրշեջները: Ընդ որում՝ միլիարդատերն օգտագործել է 7/11 թիվը։
7-Eleven-ը մթերային խանութների համաշխարհային ցանց է, որի անվանումը նշանակում է աշխատանքի ժամանակը՝ շաբաթը յոթ օր՝ առավոտյան 7-ից մինչև երեկոյան 11-ը:










