Ուրուգվայում փոթորկի ու հեղեղումների հետևանքով 8 մարդ է մահացել

08:48 • 19.04.16

Ուրուգվայում հորդառատ անձրևների, քամու և փոթորկի պատճառով ավելի քան 4.000 մարդ ստիպված է եղել լքել տները, այս մասին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների ազգային վարչությունը։


Ընդհանուր առմամբ, աղետի հետևանքով տուժել են երկրի 19 շրջաններից 16-ը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։


Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զոհերի թիվը հասել է 8-ի: Ուրբաթ Դոլորես քաղաքում մահացել է 4 մարդ, ևս մեկը մահացել է երկուշաբթի՝ ստացած վնասվածքների պատճառով, տուժել է ավելի քան 200 մարդ: Քաղաքում լրջորեն վնասվել և քանդվել են հարյուրավոր շինություններ:

 

Բացի այդ, 3 մարդ մահացել է հանգստյան օրերի ընթացքում՝ Ռոչա, Սերո Լարգո և Կանելոնես շրջաններում: Մեքենաները, որոնցում նրանք եղել են, քշվել են ջրի հոսանքներով:


Կիրակի Ուրուգվայում հայտարարվել էր ազգային սուգ` ի հիշատակ զոհերի։
 

Ուրուգվայում փոթորկի ու հեղեղումների հետևանքով 8 մարդ է մահացել