ԱՄՆ-ում ուսանողին իջեցրել են ինքնաթիռից` արաբերեն խոսելու համար
Կալիֆորնիայի համալսարանի ուսանողին ստիպողաբար իջեցրել են Southwest Airlines ավիաընկերության չվերթից` հեռախոսով արաբերեն խոսելու համար:
26-ամյա Հայրութդին Մակզումին կարծում է, որ ՀԴԲ-ի աշխատակիցներն իրեն ստորացուցիչ հարցաքննման են ենթարկել, և ընկերությունից պաշտոնական ներողություն է պահանջում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի ոստիկանական վարչությունը հաստատել է, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 9-ին:
Բանն այն է, որ ուղևորներից մեկը լսել է` ինչպես է երիտասարդը հեռախոսով խոսելիս ասում «Իսլամական պետություն» խմբավորման անունը: Ուղևորն իր պարտքն է համարել այս մասին զեկուցել համապատասխան մարմիններին: Ոստիկանության աշխատակիցներն ուսանողին դուրս են բերել ինքնաթիռից` ՀԴԲ-ի բաժանմունքում հարցաքննելու համար։
«Պարզվել է, որ նա ոչ մի անօրինական բան չի ասել, ոչ մի սպառնալիք չի հնչեցրել: Այդ պատճառով էլ նրան բաց են թողել»,- նշել է ոստիկանության սպա Ռոբ Պեդրեգոնը։
Ավիաընկերությունում ոչ մի արտասովոր բան չեն նկատել միջադեպում։ Այնտեղ կարծում են, որ անվտանգության մարմիններն իրավունք են ունեցել տվյալ դեպքում գործելու իրենց հայեցողությամբ:










