Jet Airways-ի ուղևորատար ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը՝ ռումբի մասին հաղորդագրության պատճառով
Jet Airways ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը` ռումբի մասին հաղորդագրության պատճառով:
Միջադեպը տեղի է ունեցել հնդկական Ահմադաբադ քաղաքի օդանավակայանում։ Ինքնաթիռը պետք է ուղևորվեր Մումբայ, հայտնում է Вести-ն:
Ինքնաթիռը տեղափոխել են օդանավակայանի հատուկ գոտի։ Բոլոր ուղևորները տարհանվել են: Ռումբի որոնումներով զբաղվում են սակրավորները:










