ԱՄՆ պաշտպանության քարտուղարը ժամանել է Բաղդադ

01:29 • 20.04.16

ԱՄՆ պաշտպանության քարտուղար Էշթոն Քարթերը ժամանել է Բաղդադ, գրում է iraqinews.com-ը:


Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունենալու Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ «Իսլամական պետության» դեմ պայքարի առաջընթացը քննարկելու համար: 

Քննարկվել է նաև Իրաքին միջազգային կոալիցիայի աջակցության ներկա փուլին վերաբերող հարցեր, տեղեկացնում է iraqinews.com-ը:

ԱՄՆ պաշտպանության քարտուղարը ժամանել է Բաղդադ