Չինաստանի տնտեսությանը սպասվում է 3-5 դժվար տարի. Alibaba-ի հիմնադիր
Չինաստանի տնտեսությունը կբախվի 3-5 դժվար տարիների, բայց, այնուամենայնիվ, հաջորդ 15-20 տարիներին կզարգանա մյուս տնտեսությունների համար «նախանձելի» տեմպերով։ Այդ մասին South China Morning Post հոնկոնգյան թերթին տված հարցազրույցում հայտարարել է էլեկտրոնային կոմերցիայի հսկա Alibaba ընկերության հիմնադիր Ջեկ Ման:
Գործարարը կարծում է, որ անիրատեսական էր ակնկալել, որ «նման մասշտաբների տնտեսությունը կարող է միշտ աճել երկնիշ թվերով»:
«Չկա պատճառ ակնկալելու, որ նման տնտեսությունը կարող է անսահման աճի նման տեմպեր գրանցել։ Չինաստանը հետագա 15-20 տարիներին, ըստ երևույթին, կշարունակի զարգանալ մյուս կարևոր տնտեսությունների համար նախանձելի տեմպերով»,- հայտարարել է Ջեք Ման:










