Չինաստանում 3-ամյա երեխան ընկել է շենքի 15-րդ հարկից և ողջ մնացել. People's Daily (լուսանկարներ)
Չինաստանի արևելքում` Չանչժոու քաղաքում, 3-ամյա երեխան ընկել է բնակելի շենքի 15-րդ հարկից և ողջ մնացել, գրում է People's Daily-ն։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ աշխատակիցները փոխելիս են եղել բնակարանի պատշգամբի պատուհանները, որտեղ ապրում է տղան, իսկ մայրն այդ պահին եղել է խոհանոցում:
Երեխան դեմքով ընկել է անձրևից հետո փափուկ հողի վրա` ասֆալտից 15 սմ հեռավորության վրա: Երեխան մի քանի լուրջ վնասվածք է ստացել:
«Դա իսկապես հրաշք է»,- ասել է երեխայի մայրը:















