Հաագայի դատարանը բավարարել է «ՅՈւԿՕՍ»-ի բաժնետերերին 50 մլրդ դոլար վճարելու որոշման դեմ Ռուսաստանի բողոքը

12:57 • 20.04.16

Հաագայի շրջանային դատարանը բավարարել է «ՅՈւԿՕՍ» նավթային ընկերության նախկին բաժնետերերին 50 միլիարդ դոլար վճարելու մասին Հաագայի արբիտրաժային դատարանի կայացրած որոշման դեմ Ռուսաստանի ներկայացրած բողոքը։ Այդ մասին հայտնել է interfax.ru-ն՝ վկայակոչելով դատարանում Ռուսաստանի ներկայացուցիչ, իրավական պաշտպանության միջազգային կենտրոնի ղեկավար Անդրեյ Կոնդակովին։

 

Նա նշել է, որ որոշումը հանգեցնում է 50 միլիարդ դոլար վճարելու մասին պահանջների չեղարկմանը։ Կողմերից մեկի անհամաձայնության դեպքում որոշումը կարող է բողոքարկվել երկու բարձր ատյաններում։

 

«Այսօրվա որոշումը հանգեցնում է Ռուսաստանի կողմից բազմամիլիարդանոց փոխհատուցումների վճարման մասին պահանջի չեղարկմանը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

 

2014 թվականի հուլիսին Հաագայի արբիտրաժային դատարանը պարտավորեցրել էր «ՅՈւԿՕՍ»-ի բաժնետերերին 50 մլրդ դոլար փոխհատուցում վճարել։ Նույն տարվա նոյեմբերին Ռուսաստանն այդ որոշման առնչությամբ իր բողոքն էր ներկայացրել Հաագայի շրջանային դատարան։

 

 

Հաագայի դատարանը բավարարել է «ՅՈւԿՕՍ»-ի բաժնետերերին 50 մլրդ դոլար վճարելու որոշման դեմ Ռուսաստանի բողոքը