Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպը հայր է դարձել
Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպը հայր է դարձել, նրա կինը` Սոֆիան, լույս է աշխարհ է բերել տղա երեխայի։ Դա նրանց ընտանիքի առաջին երեխան է և թագավորի 5-րդ թոռը: Երեխան կշռում է մոտ 3.6 կգ, իսկ հասակը կազմում է 49 սմ, գրում է Вести-ն:
Շվեդիայի կառավարության ղեկավար Ստեֆան Լևենը երիտասարդ ծնողներին է հղել իր ամենաջերմ մաղթանքները և երջանկություն մաղթել ամբողջ ընտանիքին:
Արքայազն Կառլ Ֆիլիպը նշանադրվել էր միջին դասի աղջկա` յոգայի մասնագետ Սոֆիա Հելքվիստի հետ 2015թ. հունիսին:
Ֆիլիպը թագաժառանգ չի համարվում, քանի որ թագավորական զույգի 2-րդ երեխան է: Շվեդական գահի ժառանգն է համարվում թագավորի ավագ դուստրը` Վիկտորյան:










