Դանիան համաձայնել է հարվածներ հասցնել ԻՊ-ի ուղղությամբ

10:05 • 20.04.16

Դանիայի խորհրդարանը հաստատել է երկրի ընդլայնված ռազմական մասնակցությունը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, փոխանցում է Корреспондент-ը:
 

Տվյալ որոշմանն աջակցել է 90 պատգամավոր, դեմ է արտահայտվել 19 խորհրդարանական։
 

2016-ի կեսերին Դանիան 7 հատ F16 կործանիչ և տրանսպորտային C130J ինքնաթիռ կտրամադրի Սիրիայում միջազգային կոալիցիայի ռազմական գործողությունների համար: Գործողությանը կմասնակցի 400 դանիացի զինծառայող։

 

 

Դանիան համաձայնել է հարվածներ հասցնել ԻՊ-ի ուղղությամբ