Մեծ Բրիտանիայում 4 տարեկան երեխաներին առաջարկել են թղթի վրա իրենց նախընտրած սեռը նշել

15:18 • 20.04.16

Բրիտանական Բրայթոն և Հոուֆի քաղաքային խորհուրդը պաշտոնական թուղթ է ուղարկել հազարավոր ծնողների, ինչը դարձել է թեժ քննարկումների առարկա:


Ինչպես նշում է The Independent-ը, թղթերը նախատեսված են եղել նախադպրոցական տարիքի 4-ամյա երեխաների ծնողների համար։ Դրանում ասվում է, որ երեխաները թղթի վրա պետք է նշեն իրենց նախընտրած սեռը` անկախ այն փաստից՝ իրենք աղջիկ են, թե տղա:


«Մենք գտնում ենք, որ ոչ բոլոր երեխաներն են համակերպվում ի ծնե ունեցած սեռի հետ։ Խնդրում ենք աջակցեք Ձեր երեխաներին իրենց նախընտրած սեռն ընտրելու հարցում»,-նշված է եղել ծնողներին ուղարկված թղթում:


Այս միջադեպը լայնորեն քննադատվել է Միացյալ Թագավորությունում: Մասնավորապես՝ պատգամավոր Էնդրյու Բրիջենն ասել է. «Դպրոցները պետք է երեխաներին կարդալ ու գրել սովորեցնեն, այլ ոչ թե նրանց գցեն գենդերային պատկանելության վերաբերյալ մտորումների մեջ»։


 

Մեծ Բրիտանիայում 4 տարեկան երեխաներին առաջարկել են թղթի վրա իրենց նախընտրած սեռը նշել