Կառավարությունը մշակել է Տավուշում աղքատության կրճատման ծրագիր

12:00 • 20.04.16

Կառավարության առաջիկա նիստի օրակարգում է Տավուշի մարզի 2016-2019թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու հարցը:
 

Սույն ծրագրով նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել
ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար:

 

Կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ սույն որոշման նախագծի ընդունմամբ կհաղթահարվեն տարածքային զարգացածության անհամաչափությունները և անհամամասնությունները:

 

Կառավարությունը մշակել է Տավուշում աղքատության կրճատման ծրագիր