Ներգաղթյալներին 10.000 եվրոյով «փաթեթներ» են առաջարկում՝ Հունաստանից Եվրոպայի կենտրոն հասնելու համար. The Daily Mail

15:06 • 20.04.16

Գումար ունեցող ներգաղթյալները մինչև 10 հազար եվրո են վճարում «ճանապարհորդական փաթեթների» համար՝ Հունաստանից Եվրամիության հարուստ երկրներ հասնելու համար՝ չնայած նրան, որ Եվրոպայի սահմանները փակվում են նրանց առաջ։ Այդ մասին հայտնել են Հունաստանի ոստիկանությունում աղբյուրները, գրում է The Daily Mail-ը:

 

Մարդկանց մաքսանենգությամբ զբաղվողները հավանաբար ունևոր փախստականներին ծառայությունների ընտրություն են առաջարկում՝ օդային ճանապարհորդություն, ավտոբուսներ, գերարագ նավակներ և արշավ՝ հասնելու նշանակակետերին, այդ թվում՝ Գերմանիա, Շվեդիա և անգամ՝ Մեծ Բրիտանիա:

 

«Լավագույն» առաջարկները ներառում են կեղծ փաստաթղթեր՝ ներգաղթյալներին օդանավակայաններում և այլ սահմանային անցակետերում ուժեղացված հսկողությունն անցնելու համար:

 

Աթենքում և Սալոնիկում գտնվող հանցախմբերի ցանցով կազմակերպվող այս ծառայությունները կարող են կազմակերպվել ներգաղթյալների հայրենիքներից, գրում է լրատվամիջոցը։

Ներգաղթյալներին 10.000 եվրոյով «փաթեթներ» են առաջարկում՝ Հունաստանից Եվրոպայի կենտրոն հասնելու համար. The Daily Mail