Intel-ը 12 000 աշխատակցի է կրճատում՝ անձնական համակարգիչների պահանջարկի անկման պատճառով
Ամերիկյան Intel կորպորացիան 12 հազար աշխատակցի է կրճատում՝ անձնական համակարգիչների շուկայում պահանջարկի անկումից կախվածությունը նվազեցնելու նպատակով: Այդ մասին ասված է ընկերության հայտարարությունում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Համակարգչային միկրոպրոցեսորներ արտադրողը 1,2 միլիարդ դոլար է հատկացնում վերակազմավորման ծախսերը փակելու համար:
Կրճատման տակ են հայտնվում ընկերության աշխատակիցների մոտ 11 տոկոսը, նրանց հեռացման հետ կապված գործընթացը կտևի 12 ամիս, ասված է Intel-ի հայտարարությունում։
IDC հետազոտական ընկերության տվյալներով՝ 2016 թվականի առաջին եռամսյակում ողջ աշխարհում անձնական համակարգիչների վաճառքի ծավալը կրճատվել է 11,5 տոկոսով:










