Լինդսի Լոհանը մտածում է իսլամ ընդունելու մասին

18:16 • 20.04.16

Դերասանուհի Լինդսի Լոհանը հաստատել է, որ իսլամ է ուսումնասիրում և մտածում է հավատափոխության մասին: Այդ մասին նա պատմել է The Sun թերթին տված հարցազրույցում: Լոհանի խոսքերով՝ ԱՄՆ-ում Ղուրանը այնպես չեն ընդունում, ինչպիսին այն իրականում կա:

«Ես շատ հոգևոր մարդ եմ և իսկապես բաց եմ նոր բաներ իմանալու համար»,- ասել է 29-ամյա դերասանուհին, ով մեծացել է կաթոլիկ ընտանիքում: Նա հավելել է, որ դեռ չի ավարտել Ղուրանը կարդալը, քանի որ դա շատ ժամանակ է խլում:

Լոհանը նշել է նաև, որ իր փոքր քույր Էլին նույնպես հետաքրքրվում է իսլամով, սակայն արդեն հասցրել է կաթոլիկությունը փոխել բուդդիզմի:

 

Լինդսի Լոհանը մտածում է իսլամ ընդունելու մասին